Երեխաները Բարի Խատուտիկ-ի կամավորներ Աիդայի և Արփինեի հետ այս անգամ պատրաստեցին ամանորյա խաղալիքներ՝ տոնածառեր։ Վարպետաց դասի ընթացքում երեխաները սովորեցին, պարզ առարկաները համադրելով, ստանալ հետաքրքիր իրեր, զարգացրեցին մանր մոտորիկայի հմտությունները։
La Cucina Restaurant, Yerevan
-ում համեղ ճաշից հետո, փոքրիկները ստացան նվերներ և հրաժեշտ տվեցին մեզ բարձր տրամադրությամբ։
Սիրելի՛ ընկերներ, հիշեցնում ենք, որ Բարի Խատուտիկ-ը պատերազմից տուժած երեխաների համար նախապատրաստում է ամանորյա ծրագրեր, որոնք կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից։ Դե իսկ Ձեռք Ձեռքի ծրագիրը կշարունակվի արդեն 2021թ․-ի հունվարի 23-ից։