Միջոցառում պատերազմը հաղթահարող դեռահասների հետ

Դեկտեմբեր ամսին տեղի ունեցավ ևս մեկ միջոցառում ԲարիԽատուտիկ թիմի հոգեբան Սոնա Գրիգորյանի գլխավորությամբ։ Զարգացում Հոգեբանական Համալիր Development Psychological complex-ում հանդիպում ունեցանք պատերազմը հաղթահարող դեռահասների հետ։
Հոգեբանի հետ զարգացնող խմբային աշխատանքի ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, փոխանակվեցին մտքերով, բացահայտեցին նոր հմտություններ և բնավորության գծեր իրենց և ընկերների մասին։ Նման հանդիպումները կարևոր են փորձի փոխանակման, կյանքային տարբեր բարդ իրավիճակներում նոր լուծումներ գտնելու և ընկերներ ձեռք բերելու համար։
Իդեպ հատկանշական է, որ մասնակիցները միջոցառման ավարտին փոխանակվեցին կոնտակտներով հետագայում կապի մեջ լինելու համար՝ ընկերանալով միմյանց հետ, ինչը մեզ համար կատարված աշխատանքի արդյունքը բնորոշող լավագույն օրինակներից է։
Հոգեբանի հետ աշխատանքից հետո երեխաները անմիջական մթնոլորտում միասին ճաշեցին և ստացան բարի նվերներ։
Շնորհակալ ենք Պետերբուրգի մեր #Խատուտիկ էթնիկ կնետրոնին՝ ֆինանսավորման և աջակցության համար, Զարգացում Հոգեբանական Համալիր Development Psychological complex-ին անվճար տարածք հատկացնելու համար, ծնողներին՝ վստահության և երեխաների հետ հանդիպելու հնարավորության համար, և իհարկե մեր կամավորական թիմի բոլոր անդամներին։

Добавить комментарий