Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Աշխարհը Հանուն Երեխաների նախագծի Ձեռք Ձեռքի ծրագրի շրջանակներում երկրորդ միջոցառումը։ Միջոցառման ընթացքում երեխաները ծանոթացան գունավոր ավազով նկարչության առանձնահատկություններին, ապա ճաշկերույթից հետո ներգրավվեցին թիմային խաղերում, խոսեցին իրենց ստեղծագործությունների մասին։
Ուրախ էինք ծանոթանալ այս լուսավոր երեխաների հետ։ Թող մեր բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ՝ պահպանելով իրենց ստեղծարար, աշխատասեր, պայքարող ու հաղթող ոգին։
Դե իսկ Բարի Խատուտիկ-ը շարունակելու է միջոցառումների շարքը պատերազմից տուժած երեխաների համար։ Մասնակցության համար կամ հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեր էջին: