#ԲարիԽատուտիկ-ը շարունակում է իրականացնել #ՁեռքՁեռքի ծրագիրը։ 12.12.20թ․-ին ևս հանդիպեցինք
La Cucina Restaurant, Yerevan
-ում։ Այս անգամ երեխաները ամանորյա թեմայով նկարներ ներկեցին գունավոր ավազով, ծանոթացան և ընկերացան միմյանց հետ, ճաշեցին և ներգրավեցին թիմային խաղերում։
«Մա՜մ, մա՜մ, տես ինչ եմ նկարել»,-բացականչում էր մասնակից երեխաներից մեկը՝ ժպտացող աչքերով նայելով իր ստեղծագործությանը։ Աննկարագրելի է այն զգացողությունը, երբ տեսնում ես յուրաքանչյուր երեխայի ուրախությունը, այն թե ինչպես են միմյանց անծանոթ փոքրիկները միջոցառման ընթացքում ընկերանում, օգնում միմյանց։
Թեև այս վաղ տարիքում երեխաներից շատերն են առնչվել պատերազմի հետ, միևնույնն է յուրաքանչյուրի աչքերում հրաշքի սպասումն է ու հավատը մարդկանց, վաղվա լավ օրվա նկատմամբ։ Անգամ կարճատև շփումը փոքրիկների հետ բավարար է հասկանալու համար, թե ինչ խելացի, հայրենասեր և #հաղթողսերունդ է մեծանում։