Դեկտեմբերի 19-ին կայացավ ՁեռքՁեռքի ծրագրի հերթական միջոցառումներից մեկը։

 Երեխաները Բարի Խատուտիկ-ի կամավորներ Աիդայի և Արփինեի հետ այս անգամ պատրաստեցին ամանորյա խաղալիքներ՝ տոնածառեր։ Վարպետաց դասի ընթացքում երեխաները սովորեցին, պարզ առարկաները համադրելով, ստանալ հետաքրքիր իրեր, զարգացրեցին մանր մոտորիկայի հմտությունները։

La Cucina Restaurant, Yerevan

-ում համեղ ճաշից հետո, փոքրիկները ստացան նվերներ և հրաժեշտ տվեցին մեզ բարձր տրամադրությամբ։

Սիրելի՛ ընկերներ, հիշեցնում ենք, որ Բարի Խատուտիկ-ը պատերազմից տուժած երեխաների համար նախապատրաստում է ամանորյա ծրագրեր, որոնք կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից։ Դե իսկ Ձեռք Ձեռքի ծրագիրը կշարունակվի արդեն 2021թ․-ի հունվարի 23-ից։

Добавить комментарий