Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ձեռք Ձեռքի ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը։ Հյուրընկալեցինք հրաշք երեխաների 2 խումբ։
Առաջին խմբում խելացի և հայրենասեր դեռահասներ էին։ Մեր հոգեբանի հետ հանդիպման ընթացքում, անմիջական և ընկերական մթնոլորտում երեխաները ծանոթացան միմյանց հետ, ներգրավվեցին հոգեբանական խաղերում, քննարկումներում, զարգացրեցին թիմային աշխատանքի հմտությունները։
Երկրորդ խմբի տարիքով ավելի փոքր երեխաների հետ իրականացրեցինք ստեղծագործական բնույթի աշխատանք։ Այս անգամ փոքրիկները պատրաստեցին ամանորյա ձեռագործ խաղալիքներ Բարի Խատուտիկ կամավորական թիմի մասնագետների օգնությամբ։
Ապա սեղանի շուրջ, ջերմ մթնոլորտում երեխաները համեղ ճաշեցին, շփվեցին և միջոցառումն ամփոփելիս ստացան նվերներ։ Հարցին՝ «Էլի կգա՞ք մեզ մոտ», ստացանք դրական պատասխաններ, ինչը անչափ ուրախացրեց մեզ բոլորիս։
Հիշեցնենք, որ «Ձեռք Ձեռքի» ժամանցային-զարգացնող ծրագիրը իրականացվում է պատերազմից տուժած երեխաներին աջակցելու համար Խատուտիկ էթնիկ կենտրոնի նախաձեռնությամբ Աշխարհը Հանուն Երեխաների նախագծի շրջանակներում։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում
La Cucina Restaurant, Yerevan
-ի ողջ անձնակազմին և մեր կամավորական թիմին՝ սրտացավ, նվիրված աշխատանքի և ծրագրին աջակցելու համար։
Տեղեկացնում ենք, որ Ձեռք Ձեռքի ծրագրի շրջանակներում մեր հաջորդ միջոցառումը տեղի կունենա 12.12.20թ․-ին, կրկին Տերյան 52-ի հասցեում գտնվող «Լա Քուչինա» ռեստորանում։ Տեղերը սահմանափակ են, ուստի գրանցման համար խնդում ենք զանգահարել +374 95 565 590 կամ գրել մեր էջին ։
Սիրով կսպասենք բոլորիդ