«Աշխարհը հանուն երեխաների» բարեգործական պրոեկտի «Ձեռք ձեռքի» ծրագիր

Սիրելի ընկերներ, հայրենակիցներ։
Համառոտ ներկայացնում ենք «Աշխարհը հանուն երեխաների» բարեգործական պրոեկտի «Ձեռք ձեռքի» ամենշաբաթյա ծրագրի ձևաչափը և նպատակը, որում ներգարվելու ենք պատերազմից տուժած երեխաների։
 
«Ձեռք ձեռքի» ծրագրի անցկացման ժամկետներ- 21.11- 27. 02 Մասնակից երեխաների ընդհանուր թիվը՝ 200 երեխա։
Վայրը՝ Երևան-Տերյան «Լա Քուչինա» խորտկարան։
Ծրագիրը ներառում է.
  • Ստեղծագործական վարպետության դաս
  • Ճաշկերույթ
  • Փոքրիկ բարի նվեր յուրաքանչյուր երեխայի
  • Մասնակիցների Ճանապարհածախսի (հասարակական տրանսպորտ) փոխհատուցում
 
«Ձեռք ձեռքի» ծրագրի նպատակն է միջոցառման ընթացքում երեխաների մոտ ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել ստեղծագործական ունակությունները, պարգևել նրանց համեղ և գունավոր ժամանց։
Միջոցառման ընթացքում մասնակիցները կլրացնեն հարցաթերթիկ, մեր հետագա ծրագրերին մասնակցելու համար (լեզուների առցանց դասեր, խաղալիքներ և զարդեր պատրաստելու դասեր, ազգային պարերի դասեր, հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորություն, ամանորյա ծրագրի մասնակցելու հնարավորություն և այլն)։
Այսպիսով երեխաները կզգան մեր սերն ու հոգատարությունը իրենց հանդեպ, իսկ մենք՝ կամավորներս կկարողանանք օգտակար լինել այդ փոքրիկներին, ումից խլել են անհոգ մանկությունը։
 

Հ.Գ. Ովքեր ցանկանում են գրանցել իրենց փոքրիկներին մեր «Ձեռք ձեռքի» ծրագրին՝ գրեք մեր ՖԲ էջին նամակ։

Ովքեր ցանկանում են միանալ մեր թիմին որպես կամավոր՝ լրացրեք սույն հայտը։

Ովքեր ցանկանում են օգնել «Աշխարհը հանուն երեխաների» պրոեկտին ֆինանսապես՝ գրեք ինձ անձնական նամակ։

изображения не найдены

Добавить комментарий